Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳՆ կցորդին (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։

Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ՆԳՆ ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար, Կամո Գալուստյանին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։