Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ-ՌԴ-դրոշներ
A A
Հասարակություն

Ռուսաստանը եղել է, կա և կլինի միշտ դաշնակից Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ դեսպանություն

Ռուսաստանը եղել է, կա և կլինի միշտ դաշնակից Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին։ Այս հայտարարությունն արել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը` շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

«Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա և կլինի միշտ դաշնակից Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ պատգամել է ընդհանուր հերոսական պատմությունը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների իղձերին և շահերին», - ասված է ուղերձում: