Բացել լրահոսը Փակել լրահոսը
003
A A
Հասարակություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:

Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։

Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.

Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00,
Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.
Բջնիում՝ ժամը 9․30-12․00,
Արզականում՝ ժամը 13․00-14․00,
Ալափարսում՝ ժամը 14․30-15․30,
Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00,
Կարենիսում՝ ժամը 17․30-18․30,
Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00 ,
Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00։