Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հաջիզադե
A A
Քաղաքականություն

Բաքուն Փարիզին կրկին մեղադրում է կողմնակալության մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», - ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե Հայաստանին որպես խաղաղասեր, բայց զոհի կարգավիճակում ներկայացնելը, Ֆրանսիայի «անարդար քաղաքականության» հետևանք է։

«Մենք պահանջում ենք Ֆրանսիայից՝ դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է», - եզրափակել է Հաջիզադեն։

Մակրոնն երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումներին՝ Ֆրանսիան ուս ուսի ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել Հայաստանին։

«Միջազգային հանրությունը պետք է աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն», - հայտարարել է Մակրոնը։