Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա
A A
Հասարակություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշման նախագիծը

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշման նախագիծը։ Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 4 հազար ուսանողի մասին է։

Նա հիշեցրեց, որ նախորդ որոշումները կարգավորում էին 2023-24 ուսումնական տարում տրամադրվող աջակցությունը։

«Այս փոփոխություններով նախ և առաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը։ Ընդ որում, այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով։

2025-26 ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչն առաջին հերթին մեր ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ դառնալ իրենց ընտրած ոլորտում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։