A
A
Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում․ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը:
Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:
Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները: