Բացել լրահոսը Փակել լրահոսը
87
A A
Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապօրինաբար պահվող անձանց

Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին, հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝  հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն Ադրբեջանի դեսպանին ուղղված իր նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հետագա վտանգի վերաբերյալ եւ խրախուսել ադրբեջանական իշխանություններին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կքնել Երեւանի հետ։

Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։ 

Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավորը՝ թվելով բոլոր ռազմագերիների, ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարության անունները, միանալով միջազգային հանրության պահանջներին՝ դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին ազատ արձակել նրանց՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի էական բարելավմանը։ 

Ֆերնանդ Կարթեյզերը վստահեցրել է, որ միջազգային հանրությունը կողջունի նման քայլի մարդասիրական բնույթը։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1200958