Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա երիտասարդի են դանակահարել
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում», գրում է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։