Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՔԿԾ (2)
A A
Պաշտոնական

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները, սեպտեմբերի 28-ին շրջայց կատարելիս, ժամը 18։00-ի սահմաններում զբոսահրապարակի հարակից տարածքում հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում առկա են եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ ծխախոտի 2 գլանակ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Հանրային կապերի բաժին