A
A
Իրանը հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան Նասրալլայի սպանության․ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և այլ սպանություններին ի պատասխան, հայտնում է Ria.ru-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաեւ հայտարարել է, որ Իսրայելը ավերիչ հարձակումների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին։
«Եթե Իսրայելի ռեժիմը արձագանքի Իրանի գործողություններին, ապա նա կբախվի ավերիչ հարձակումների», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։