Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում». ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Արշակ Գասպարյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ ✅Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար 2022 թվականի դեկտեմբերի 26-ից ՀՀ արդարադատության նախարար նշանակված Գրիգորի Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի դիմումում անդրադարձել է վերջին երկու տարիներին արված բարեփոխումներին․ «․․․Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց»: