Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երբ կանայք նստեն խաղաղության սեղանի շուրջ՝ կռիվ չի լինի․ Մասիմո Լիպպի (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյան թանգարանը հյուրընկալել էր իտալացի հայտնի քանդակագործ Մասիմո Լիպպիին։

«Դեռ փոքր ժամանակ լսեցի ձեր երկրի պատմության մասին,  իմացա, թե քրիստոնեության բնօրրանը ինչպես ավիրվեց, ինչպես ցեղասպանվեց հայ ժողովուրդը։ Հետագայում հոգևոր երգերով, դուդուկով, Կոմիտասով և խաչքարներով ծանոթացա ձեր երկրի հետ և Հայաստանը իմ սրտի մեջ է։

Ձեր կանայք այնպես չքնաղ են երգում հոգևոր երգերը, որ անգամ Մարիա Կալլասը չի կարող համեմատվել նրանց հետ»։

Մասիմո Լիպպին պատմեց իր ու քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում իրենց ծանոթության մասին։

«Դա 2010 թվականն էր։Վիգենը հրավիրեց ինձ Հայաստան և ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ կատարվեց իմ երազանքը։ Դրանից հետո մի քանի անգամ եկել եմ, մասնակցել քանդակագործության սիմպոզիումների»։

Արա Հարությունյանի անվան քանդակագործունեության միջազգային փառատոնի շրջանակներում Մասիմո Լիպպին Հայաստանին նվիրեց իր կերտած «Խաղաղության սեղան» քանդակը։

«Երբ կանայք նստեն խաղաղության սեղանի շուրջ և իրենց տղաներին ու ամուսիններին չուղարկեն պատերազմի՝ կռիվ չի լինի»,– ասաց իտալացի քանդակագործը։