Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Հերմոն գյուղում
A A
Հասարակություն

Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվել է տանիք

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե շինությունում՝ մոտ 1200 քմ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։18-ին, մարվել՝ 22։52-ին: Այրվել են մոտ 400 քմ կախովի առաստաղի մոտ 300 քմ հատվածը և կահույքը՝ մասամբ: