Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Միրզոյանը մեկնել է Մոսկվա, «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»

Ազատություն ռ/կ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հոկտեմբերի 7-ին նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա, որը «լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու՝ բավական հագեցած օրակարգով»։

ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։