Օրացույց․ 7-ը հոկտեմբերի․ հենց դրա համար էլ Արցախը մերժել էր համանախագահների վերջին առաջարկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1996-ի հոկտեմբերի 7-ին Երեւանի կրկեսում անցկացվում է Տարվա լավագույն շների մրցույթ։ Գնահատողները ռուսներ են։ Փոքր շների մրցույթում հաղթում է ամերիկյան ցեղատեսակի շունը։
1997-ի հոկտեմբերի 7-ին Հայաստան է ժամանում ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոուլը։ Նրան դիմավորում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Սենատոր Հայաստան է եկել որպես «Լինսի» հիմնադրամի ղեկավար եւ պետք է տեղեկանա մեր պետությանը տրամադրած 100 միլիոն դոլարի ճակատագրի մասին։ Նույն օրը Լեռնային Ղարաբաղում նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում չի թաքցնում, որ Արցախի հարցի լուծման մասով Ստեփանակերտի եւ Երեւանի պատկերացումները տարբերվում են։ Ստեփանակերտը համաձայն է հարցի փաթեթային լուծման տարբերակին, Հայաստանը՝ փուլային, հենց դրա համար էլ Արցախը վերջերս մերժել էր համանախագահների վերջին առաջարկը:
1998-ի այս օրը Ալբերտ Բազեյանը հանդես է գալիս իր առաջին հրաժարականով։ Այդ ժամանակ նա Ազգային ժողովի փոխնախագահն էր, խորհրդարանը քիչ առաջ էր թույլատրել սեփականաշնորհել կոնյակի գործարանը։ Բազեյանը եւ խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը դժգոհ են Ազգային Ժողովի հանդեպ կառավարության վերաբերմունքից՝ իրենց դրել են օրենքների դակիչի տեղ։ Այլեւս այդպես չի լինելու։
Նույն օրը Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանի ձեռքում է Հայաստանի համար Ռուսաստանի դարպասները բացող խորհրդանշական բանալին։ Ռուսաստանում այս օրերին համաժողովրդական ցույցեր են, Հայաստանից նրանց ոգեւորում է մոտ 5-6 հազար հոգի:
Ճապոնական կառավարությունը 1999-ի այս օրերին մեզ օգնում է ստեղծել հայկական բնաշխարհի Կարմիր գիրք։ Նրանք Հայաստանի բնապահպանության նախարարությանը երեք համակարգիչ են նվիրում։ Դրանցում պետք է պահվեն ոչնչացող կենդանիների մասին տեղեկությունները։ Ճապոնացիները վստահ են, որ նրանք գոնե պետք է մնան հայ ժողովրդի հիշողություններում։
1999-ի այս օրը Սահմանադրական դատարանում քննարկում են 1997 -ին ընդունված Սեռական հարցերի պարզեցումը ծրագիրը։ Գագիկ Հարությունյանին հետաքրքիր է՝ դա ի՞նչ է։ Հարցը հռետորական էր:
1999-ի հուլիսի 15-ից բնապահպանության նախարարն արգելել է Սեւանա լճում ձկան որսը։ Երեւանի շուկաներում վաճառվում է Սեւանի թարմ ձուկ։ Վաճառողներն ասում են, որ որսն արգելող ոստիկանների դեմ կռվում են կանանց ջոկատներ, իսկ ձուկը Երեւան են բերում գաղտնի։ Այնուհետեւ խոստովանում են, որ իրենց աջակցում են պետական պաշտոնյաները։
2000 թվականի այս օրերին Ռուսաստանից ժամանած գործարար Արկադի Վարդանյանը գլորում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու մտադրության երրորդ ամիսը։ Եթե Քոչարյանը չհեռանա, տհաճ մարգարեությունն անխուսափելի է։ Ամերիկահայ մի կին 12 տարի լվացք չի արել, ճաշ չի եփել, փոխարենը Ամերիկայում փող է հավաքել, որ Կենտրոնական հոսպիտալում վիրահատարան եւ նոր մասնաշենք բացի բարձրաստիճան սպաների համար ։ Վազգեն Սարգսյանը խոստացել էր ներկա լինել այդ մասնաշենքի բացմանը։ Փոխարենը մասնակցում է նրա մայրը։
2000-ի վերջին ամիսներին Արմավիրի Նոր Կեսարիա գյուղում կռիվ է ընկել մարզպետ Ալբերտ Հերոյանի եւ գյուղապետի միջեւ ։ 6 ամիս առաջ Հերոյանի պահանջով դատախազը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Գյուղապետն ու գյուղացիներն ասում են՝ իրականում ձվերով գյուղի բյուջեն լցնելու պատմություն է 2000 թվականի հոկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը անկախության տոնի առիթով հերթական մեդալներն ու շքանշաններն է հանձնում մշակույթի մարդկանց։ Մեսրոպ Մաշտոց են ստանում Օֆելյա Համբարձումյանը, Արմեն Խոստիկյանը։ Ոչ մշակութային եվս մեկ մարդ էլ Մաշտոցի մեդալ ստացավ։
2010-ի հոկտեմբերի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը ։ Ազգային Ժողով ժամանած Ծառուկյանը փորձում է գնահատել սոցիոլոգների այն կանխատեսումը, որ 2012-ի Ազգային Ժողովի ընտրություններում ԲՀԿ-ն հազիվ 8 տոկոս ձայն կհավաքի