Բացել լրահոսը Փակել լրահոսը
69
A A
Հասարակություն

Բախվել են «KamAZ» և «Howo» մակնիշների բեռնատարները․ կան տուժածներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։
Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։