A
A
Անառակաբարո գործողությունների կասկածանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի աշխատողը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր եմ ստանում լրագրողներից․ ստիպված եմ կարճ տեղեկատվություն հրապարակել հետևյալի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 201 հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն.
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»,– նշել է նա։
---------------------
Ծնողները վրդովված են այն փաստից, որ ԱԱԾ աշխատակիցների հատուկ գործողությունները կատարվել են աշակերտների աչքի առաջ, ծնողների պնդմամբ՝ աշակերտները շատ են վախեցել, մի քանի ժամ նրանք չեն կարողացել հանգստացնել երեխաներին։