Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Այսօր կարծես նորից վերադառնում ենք պղնձի դարաշրջան (տեսանյութ)

Բնական ռեսուրսները միշտ եղել են մարդու կենսագործունեության անբաժան մասը և մեծ ազդեցություն են ունեցել հասարակական զարգացման վրա։ Հայաստանում հատկապես պղինձը և մոլիբդենը այժմ մեծ նշանակություն ունեն, քանի որ կանաչ էներգետիկան պահանջում է ավելի մեծ ծավալներ այդ մետաղներից: Հայաստանի ընդերքը հարուստ է այդ ռեսուրսներով, և կարեւոր է դրանցից առավելագույնս օգտվել։

Credel ընկերության հիմնադիր Լիլիա Շուշանյանը նշում է, որ Հայաստանը պետք է օգտվի այս տնտեսական հնարավորությունից։ Կարեւոր է ոչ միայն հումքը արդյունահանել, այլ նաև վերամշակել այն տեղում։ Նա նշում է Չինաստանի օրինակը, որը ոչ միայն արդյունահանել է, այլև վերամշակել իր ռեսուրսները, ինչը նրան հնարավորություն է տվել գլոբալ կախվածություն ստեղծել: Հայաստանը պետք է նաև այս ճանապարհով գնա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը շեշտում է, որ հանքարդյունաբերությունը ներդրումների համար գրավիչ ոլորտ է, բայց կարեւոր է ստեղծել լավ միջավայր ներդրողների համար:

Նա նշում է, որ տրանսպորտային խնդիրները ներկայումս խոչընդոտ են, եւ տարածաշրջանային ճանապարհների զարգացումը կբարձրացնի Հայաստանի գրավչությունը։ Հանքարդյունաբերական ոլորտի հիմնական խնդիրներից մեկն աշխատուժի պակասն է, ինչը երկրի զարգացման համար անհրաժեշտ է լուծել:

ԵՊՀ–ի Երկրաբանական ֆակուլտետում քիչ ուսանողներ են ընդունվում, ինչը ապագայում խնդիրներ է առաջացնելու ոլորտի զարգացման համար։ Այսօր կարևոր է, որ կառավարությունն ու մասնավոր սեկտորը առավելագույնս համագործակցեն՝ ապահովելով ոլորտի երկարաժամկետ զարգացումը։