Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ խնդիրներ կան դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում․ քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ խնդիրներ կան դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում» թեմայով։

Բանախոսներ՝ Արշակ Գասպարյան՝ «Սոցիալական ազատություն» ՀԿ ղեկավար Արմեն Դավթյան՝ «Հանուն ազատության» իրավական ՀԿ համահիմնադիր

Քննարկումը կվարի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Արմինե Ավետյանը։

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկումը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը։