Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը:
«Ձեր այցը շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում էլ ավելի ակտիվ և առարկայական համագործակցության զարգացման համար»,-նշել է ՄՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Իտալիայի առաջավոր փորձը:
Ռոբերտո Ռոստիչելլին իր խոսքում նշել է, որ Իտալիայի մրցակցային մարմինը բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ջանքերը, որոնք հնարավորություն են ընձեռել ակտիվացնելու կառույցի գործունեությունը և ներկայացվածությունը միջազգային մակարդակում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով