A
A
Դաշնակահար Դենիս Մացուևի բացառիկ մենահամերգը Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։ Նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգով հանդես կգա ՝Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ:
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․ Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա» Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ» Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր