A
A
Քասախի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարկածներից մեկով, հնարավոր է՝ շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:
Տեղի ունեցածը շմոլ գազի հետևա՞նք է, թե՞ սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: