Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաստանի-ագն-1024x596
A A
Քաղաքականություն

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում նախատեսված «3+3» ձևաչափի հանդիպմանը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» հարթակի շրջանակում կայանալիք բանակցություններին վրացական կողմը ներկայացված չի լինի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունենալու «3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը, որին մասնակցելու է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։