Բացել լրահոսը Փակել լրահոսը
98
A A
Հասարակություն

Սևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
 
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
 
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։