«ԲԱԽՏԻ ՏԵՐԸ»․ հայկական նոր կատակերգություն՝ մեծ էկրաններին (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԺանետն ու Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։ Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։ Ճակատագրի բերումով մի օր քույրերը ստիպված են փոխվել տեղերով․․․
ՆաԽօրեին տեղի ունեցավ «ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» նոր կինոկատակերգության պրեմիերան։
«Շատ խիստ էի, քանի որ իմ ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում, շատ լավ գիտեի՝ որքան սրտացավ է: Շնորհակալ եմ նրան, որ ամեն բան ստացվեց, ի վերջո, երբ ֆիլմը հաջողում է, համարում են թիմային աշխատանք է, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր, բայց, կարծես, ամեն բան լավ է ստացվել»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը։
Ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Արփի Գաբրիելյանը, ֆիլմում միանգամից երկու կերպարի է մարմնավորում․
«Դժվար էր, շատ էի վախենում, որովհետև ես այդքան վստահ չէի իմ հնարավորությունների վրա, որքան վստահ էին ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Հետաքրքիր էր, որ «քասթինգ» ասվածը չի եղել, ինձ ընտրել էին որպես գլխավոր հերոսուհու, շատ տարօրինակ էր, բայց նաև վախենալու»,- ասում է նա։
«ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» ֆիլմի բեմադրող ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։
Գլխավոր դերերում են՝ Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը եւ այլ հայտնի ու սիրված դերասանները։