Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյուղի հոգսերը չեն վերջանում (տեսանյութ)

Փամբակ համայնքի Անտառամուտը շրջապատող սարերին տեղ-տեղ ձյուն է նստել, բայց գյուղում ջեռուցման հարցը դեռ լուծված չէ։

Անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրվող թափուկ վառելափայտի սահմանված չափաքանակը նվազել է, ասում են բնակիչները։ Նախկինում յուրաքանչյուր տնտեսությանը 6 խորանարդ մետր վառելափայտ էր հասնում, հիմա ասում են՝ չորս են դարձրել։

«Մեկն ասում ա՝  չորս են տալիս, մեկն ասում ա՝ 5, հստակ չգիտենք»,-ասում է Անուշ Ավետյանը։

Իսկ արդյոք սահմանված քանակը բավականացնում է տնտեսություններին ամբողջ տարվա համար։ Բնակիչների խոսքով՝  օրվա տաք ժամերին աշխատում են չտաքացնեն տունը, որպեսզի տնտեսեն վառելափայտը։

«երկու ամսվա փայտ են տալիս, իմ տան պարագայում երկու ամիս է բավարարում»,-ասում է Անուշ Ավետյանը։