Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական վեճերը միջազգային դատարաններում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։
Բանախոսներ՝
Սիրանուշ Սահակյան՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ
Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան՝ միջազգային իրավունքի փորձագետ
 
Իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը, որն ապրիլին Ժնևում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ու «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո: Քալֆայանը շեշտում է տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կխոսի Ադրբեջանի ներգրավվածությամբ իրավական վեճերի մասին՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցերին: