Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։

Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:

Այսպես.

Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին:

Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները:

Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում:

Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։

Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ:

Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր:

Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ:

Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն:

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: