Հաջորդ տարի կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը։
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ տարի կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեով մարզակառույցների համար հատկացվել է 10,5 միլիարդ դրամ։
«Շարունակվելու են աշխատանքներն Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ուղղությամբ, մյուս տարվա բյուջեով պլանավորված է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը։ Ավարտին կհասցնենք Հեծանվային և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը։