A
A
Արգիշտի Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմայանը ափսոսանք է հայտնում խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե հանրությունից ներողություն կխնդրի՞, պատասխանեց. - «Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունը իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»։
Հիշեցնենք, ավելի վաղ Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ լեզվակռիվ էր տեղի ունեցել ԱԺ-ում, ինչի կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել։