Բացել լրահոսը Փակել լրահոսը
465334349_17851412079323074_8067726338227966158_n
A A
Պաշտոնական

Քաղաքապետը հանդիպել է շտապօգնության աշխատակիցների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այց է կատարել Շտապբուժօգնություն ՓԲԸ՝ ծանոթանալու առկա պայմաններին և քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները։
 
Այդ մասին հայտնում են Շտապբուժօգնությունից։
 
Այցի ընթացքում քաղաքապետը հանդիպել է շտապօգնության աշխատակիցների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Խոսվել է շտապօգնության համակարգի արդիականացման, նոր սարքավորումների ձեռքբերման և մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացման մասին։
 
Քաղաքապետը ընդգծել է, որ շտապօգնության ծառայությունների որակի բարելավումը առաջնահերթություն է, և քաղաքապետարանը պատրաստ է սատարելու բոլոր հնարավոր միջոցներով՝ ապահովելու քաղաքային բնակչության առողջության պաշտպանության բարձր մակարդակը։
 
Նշենք նաև, որ ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք դյուրացնում են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու գործընթացը։