A
A
Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։
Ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության
խնդիրների վերաբերյալ:
«Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման
կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ
մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի
նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում
Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ
պետական սահմանների անվտանգության հետ և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։