26 երթուղին սպասարկող ավտոբուսը գազալցակայանում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել երկաթե ցանցին ու բետոնե հատվածին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժմը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազալցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին:Ի
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ:Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են վարորդի ինքնությունը: