A
A
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում:
Շոլցը նշել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել համարձակ քայլեր ձեռնարկել։
«Մեր երկրի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են։ Հայաստանի կողմից փաստաթղթի տեքստի վերաբերյալ առաջարկների էական ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո»,- հայտարարել է Ալիևը։