ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմին. SHAMSHYAN.com
Աջակցիր «Ա1+»-ինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբեր 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կարգապահական գումարտակ են ժամանել Ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները:
Ֆոտոլագրողի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:
© https://shamshyan.com/hy/article/2024/11/13/1273078