A
A
2023 թ․-ի վիճակագրական տվյալներով` Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ
Աջակցիր «Ա1+»-ինԱլկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։
Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։
Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:
Այլ փաստեր ալկոհոլի գործածման վնասակար հետևանքների մասին՝
Ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է։
Աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար
հետևանքով:
Կա պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև։
#️⃣ 2023 թվականի վիճակագրական տվյալներով` Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ։