Բացել լրահոսը Փակել լրահոսը
22
A A
Հասարակություն

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Հարությունյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 29-ին` Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ: