A
A
Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ․ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքը
Աջակցիր «Ա1+»-ինԸմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:
Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ:
Ոսկե մեդալակիրներն են՝
Գասպար Տերտերյանը (67 կգ),
Սուրեն Աղաջանյանը (60 կգ),
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։
Արծաթե մեդալակիրներն են՝
Էլեն Բաբաջանյանը (53 կգ),
Տիգրան Մինասյանը (55 կգ),
Սարգիս Բեգոյանը (61 կգ)։
Բրոնզե մեդալակիրներն են՝
Շանթ Խաչատրյանը (72 կգ),
Սամվել Գրիգորյանը (82 կգ),
Հրայր Ալիխանյանը (74 կգ),
Արման Ավագյանը (79 կգ),
Աշոտ Խաչատրյանը (77կգ),
Հրաչյա Պողոսյանը (63 կգ),
Կարեն Խաչատրյանը (87 կգ),
Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։