Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-12-04 223503
A A
Հասարակություն

Արմավիրի մարզի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Ս․ Չ-ն է։Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Ս. Չատինյանի դին բերանքսիվայր ընկած վիճակում Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ՝ հոսանքի վահանի դիմաց, հայտնաբերել է թոշակառու մայրը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։