Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (1)
A A
Տնտեսություն Պաշտոնական

Գևորգ Պապոյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)  աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով  ՀԲ-ի աջակցությամբ զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր Գյումրիի կլաստերի վերաբերյալ։