Վրաերթի է ենթարկել փեսային և դիմել փախուստի․ վերջինս մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել են, որ մեկ մարդ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթ կատարողը՝ աներձագը, իր փեսային հարվածել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։