A
A
Սիրիական բանակը հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունը տապալվել է
Աջակցիր «Ա1+»-ինՍիրիական բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին։
Սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 8-ի կիրակի առավոտյան՝ զինված խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումից և Բաշար ալ-Ասադի՝ երկրից հեռանալուց հետո, գրում է IRNA-ն։
Արեւմտյան եւ արաբական լրատվամիջոցներն այսօր առավոտյան հրապարակել են Սիրիայից Բաշար Ասադի փախուստի եւ երկրի մայրաքաղաք Դամասկոս զինված խմբավորումների մուտքի մասին հաղորդումները։ Al-Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով Reuters-ը, հաղորդում է, որ զինված խմբավորումները մտել են Դամասկոս՝ առանց քաղաքում բանակի ներկայության ապացույցների։