Բացել լրահոսը Փակել լրահոսը
471197969_895885866058097_4340974305433977641_n
A A
Պաշտոնական

Նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների աճ

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։

📌 Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

🌲 Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

🔺Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է👇

❗️խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
❗️եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը
❗️մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
❗️եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
❗️մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
❗️հագնվե´ք եղանակին համանունչ,
❗️պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
❗️օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
❗️հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
❗️հետևե´ք անձնական հիգիենայի

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն