Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Alen Simonyan (1)
A A
Քաղաքականություն

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։

Նրանք նաև պահանջում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ հունվարին ԱԺ նիստում զեկույցի ներկայացնելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչպես կարող են իրավական հնարավորություններ ստեղծել՝ անհետ կորածների հարազատներից մի քանի հոգու հնարավորություն տալով գաղտնիության ռեժիմով մեջ ծանոթանալու դրան։