Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0aff-0242-1123-08db9a4a2756_cx0_cy2_cw0_w1200_r1
A A
Հասարակություն

ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը գումարը վերադարձնելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով, հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,-ասաց նախարարը: