A
A
Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է.
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։
Սակայն, հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում, իսկ պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, այստեղ ակնհայտ սուտ կա։ Կա՛մ խաբում են Եվրամիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կա՛մ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու։
Այս մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անկեղծ ասեն, որ ԵՄ անդամակցության գործընթացը առաջին հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է, առանց դրա այն անգամ չի կարող սկսվել։ Պատասխանատվություն վերցնեն երկրի էներգետիկ համակարգի, տնտեսության փլուզման համար և շարժվեն «առաջ», որ բոլորն իմանան, թե ում ու ինչ հարցով են «պարտական»:
Իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ միջազգային որևէ գործընկերոջ աջակցություն ստանալ՝ ո՛չ արևմուտքում, ո՛չ հարավում և ո՛չ էլ հյուսիսում»: