A
A
Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել. Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրատեսական չի համարում այսօրվա խաղաղության օրակարգը։ Այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարներին։
«Կարծում եմ, որ խաղաղության գնում են և ձգտում են բոլորը։ Ընդդիմությունն էլ է ձգտում։ Ես որպես նաև ոգով զինվորական միշտ ասել և այսօր էլ կրկնում եմ, որ ով կարող է ավելի շատ ուզել խաղաղություն, եթե ոչ այն մարմինը, որը առաջինն է տուժելու մարտական գործողություններից։ Ես նկատի ունեմ բանակը և զինվորականները։ Բայց, կարծում եմ, որ այսօրվա խաղաղության օրակարգը իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար»,- նշեց Օհանյանը։