
ԱՄՆ-ում բախվել են ուղևորատար ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը․ կան զոհեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինAmerican Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռն օդում բախվել են և ընկել Պոտոմակ գետը։ Ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 մարդ։
Բախումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգում՝ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից 8 կմ հեռավորության վրա։
Ուղևորատար ինքնաթիռը դեպի Ռեյգանի անվան օդանավակայան չվերթ էր իրականացնում Կանզասի Վիչիտա քաղաքից: Ռազմական ուղղաթիռը ուսումնական թռիչքի էր դուրս եկել Վիրջինիայի Ֆորտ Բելվուարի ռազմակայանից։
American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ուղղաթիռում եղել է 3 զինվոր։
Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ վարչությունների աշխատակիցներ։
Առայժմ ողջ մնացածների մասին տեղեկություններ չկան։