A
A
ՀՀ տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, չի կարող Հայաստանը քննարկել իր տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանի առաջադրած երեք պահանջներին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում։
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանից տարածքային պահանջներ չկան, ինչը հաստատվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Միաժամանակ, ընդգծեց, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ, սակայն Հայաստանը դրա փոփոխության հարց չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագիրը դրանք կփակի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ եթե կոնֆլիկտ չկա, դրա անհրաժեշտությունն էլ չկա, բայց պետք է հստակ լինի, որ Ադրբեջանը դա չի օգտագործի նոր պահանջներ ներկայացնելու համար։