Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր․ հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց (տեսանյութ)

ՀՀ–ում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1–ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,– նշեց Փաշինյանը։